Օպերատիվ հիշողություն, տիրույթ, որում ժամանակավոր պահվում է տեղեկատվություն ծրագրերի, տարբեր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում համակարգչում։

Հաճախ կարելի է հանդիպել ОЗУ (оперативное запоминающее устройство) և RAM (Random Access Memory) տերմիններին։ Նրանք երկուսն էլ նշանակում են համակարգչի օպերատիվ հիշողությունը կամ պարզապես օպերատիվ հիշողություն։

Համակարգչի օպերատիվ հիշողությունը պետք է լինի անհրաժեշտ ծավալով՝ նախքան ծրագիրը կիրառելը, այլապես համակարգիչը կսկսի չափազանց դանդաղ աշխատել։ Օպերատիվ հիշողությունը համակարգչի ամենակարևոր մասերից է հանդիսանում։ Այն հիշողություն է, որում ժամանակավոր պահվում է տեղեկատվություն ծրագրերի, տարբեր գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում համակարգչում։

Օպերատիվ հիշողության միջոցով կապ է հաստատվում պրոցեսորի և կոշտ սկավառակի, ինչպես նաև անձնական համակարգչի ներքին սարքավորումների միջև։ Այստեղ պահվում են ներկա պահին իրականացվող ծրագրերի տվյալները։ Նրա ծավալներից է կախված ծրագրերի այն քանակը, որոնք այդ ընթացքում աշխատում են, ինչպես նաև համակարգչի ընդհանուր արագագործությունը։ Համակարգիչն անջատելուց հետո բոլոր ծրագրերը, որոնք պահվել և իրականացվում էին օպերացիոն համակարգում ջնջվում են, այդ պատճառով անհրաժեշտ է նախքան համակարգչի անջատելը պահպանել բոլոր անհրաժեշտ ֆայլերը։

Համակարգչի օպերատիվ հիշողությունը կազմված է արկղիկներից և հենց այդ արկղիկներում են պահվում տեղեկատվությունը՝ ընթացիկ ծրագրերի կամ այն գործառույթների մասին, որոնք այդ պահին իրականացվում են։ Յուրաքանչյուր նոր տեղեկատվություն պահվում է այդ արկղիկներում, և այնտեղ արդեն իսկ եղածը մաքրվում է, հետևաբար որքան մեծ է օպերատիվ հիշողության ծավալը, այնքան շատ են արկղիկները և նոր տեղեկատվության լրացման համար անհրաժեշտ տարածքը։ Այդ ժամանակ բարձրանում է համակարգչի արագագործությունը։

Author Friend LLC

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *