Friend LLC

ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԵՐԻ  ՄԱՏՈՒՑՄԱՆ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

  N __________

ք. Երևան                                                                                                                                                        _________20____թ.

Ֆրիենդ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, այսուհետ` Կատարող, ի դեմս տնօրեն _______________, որը գործում Է կանոնադրության հիման վրա, մի կողմից, և ՀՀ քաղաքացի   __________________, այսուհետ` Պատվիրատու  (__________________________), ով հանդիսանում է ծրագրավորման դասընթացներին մասնակցելու համար դիմած   __________________ի  ծնողը, մյուս կողմից, միասին անվանվելով «Կողմեր, ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, կնքեցին ծառայությունների վճարովի մատուցման մասին սույն պայմանագիրը /այսուհետ` Պայմանագիր/ հետևյալի  մասին:

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱ

1.1 Պայմանագրի առարկան Կատարողի  կողմից ծրագրավորման դասընթանցի կազմակերպման ծառայության մատուցումն է,  համապատասխան Պատվիրատուի կողմից ընդգրկված դասընթացի սույն Պայմանագրի պայմաններին և Կատարողի  գնացուցակին համապատասխան։

1.2 Պայմանագիրը կարող է փոփոխվել Կատարողի կողմից առանց Պատվիրատուին (մասնակից) նախապես տեղեկացնելու: Պայմանագրի փոփոխված տարբերակը իրավական ուժ է ստանում դրա հրապարակումից հետո ակցեպտավորված պայմանագրերի մասով: Հրապարակային պայմանագրի նախորդ տարբերակը կորցնում է իր իրավական ուժը, եթե այևս չկան դրա գործողության ժամկետում ակցեպտավորված պայմանագրեր:

2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

2.1 Վճարումն իրականացվում է 100% կանխավճարային (ամբողջական կամ ամսեկան) սկզբունքով: Պատվիրատուի դասընթացի  հրաժարվելու, ինչպես նաև դասերին չմասնակցելու դեպքում Պատվիրատուին կատարված կանխավճարը չի վերադարձվում:

2.2 Կատարողի ծառայությունների գնացուցակը և այս Պայմանագրի տեքստը ուսումնասիրելուց, կնքելուց  հետո Պատվիրատուն, մինչև դասընթացներին մասնակցելը,  գումարը    ( ամբողջական կամ  մասնակի ) փոխանցում է Կաարողի  հաշվեհամարին  երեք աշխատանքային օրվա ընթացքում։

2.3 Անկախ Պատվիրատուի վճարման  կանխավճարային սկզբունքից, հաշվարկային փաստաթուղթը Կատարողի կողմից գրվում է դասընթացի բոլոր փուլերը,   մակարդակները անցնելուց, ծառայությունն ամբողջովին ավարտելուց, վերջացնելուց  հետո:

2.4 Պայմանագիրը ուժի մեջ է մտնում Պատվիրատուի կողմից վճարումները կատարելուց հետո։

Ծառայությունը մատուցվում է Դասընթացի հայտարարության մեջ նշված վայրում, օրը (օրերին) և ժամին (ժամերին):

2.5 Դասընթացի հայտարարությունը տրվում է Կատարողի կայքում, ինչպես նաև կարող է տրվել հետևյալ միջոցներով.
-Սոցիալական ցանցեր,
-Էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացում,

-Այլ եղանականեր:

2.6 Դասընթացի նկարագիրը տրված է Կատարողի կայքում (https://friend.am/):

3.ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1 Պատվիրատուն պարտավորվում է.
– Անցնել դասընթացը նշված ժամկետում ՝ հասանելիություն ստանալով ծառայության առաջարկի մեջ նշված բոլոր     ուսումնական գործիքներից:
– Պատշաճ կարգով հետևել Կատարողի Դասընթացի մասնակցության կանոններին և չտարածել Կատարողի կողմից տրամադրած նյութերը։

3.2 Կատարողը պարտավորվում է.
–  պատշաճ կերպով կազմակերպել Դասընթացը և մատուցել Դասընթացի նյութը:
–  Եթե Կատարողի մեղքով ծառայություններ մատուցելն անհնար է, Կատարողը  պարտավորվում է վերադարձնել  Պատվիրատուի  վճարած գումարը: Այլ դեպքերում, ոչ մի վերադարձ չի կատարվում:

 3.3 Կատարողը իրավունք ունի.
– Պատվիրատուի նկատմամբ, Դասընթացի մասնակցության կանոններին չհետևելու դեպքում, Դասընթացի մասնակցության կանոնների համաձայն, կիրառել միջոցներ: Ընդ որում, եթե որպես միջոց կիրառված է Դասընթացից հեռացումը, ապա Դասընթացի համար վճարված գումարը Պատվիրատուին հետ չի վերադարձվում:
– Պատվիրատուի կողմից ապօրինի գործողությունների փորձերի կամ դեպքերի դեպքում Կատարողը իրավունք ունի մերժել Պատվիրատուի դասընթացը, նախապես նախազգուշացնելով այդ մասին, և նաև պատասխանատվության ենթարկել հաճախորդին` նյութերի ապօրինի պատճենման և բաշխման համար օրենքով սահմանված կարգով:
– Իրականացնել դասընթացի ֆոտո և տեսա նկարահանումներ, և դրանց  օգտագործել գովազդային նպատակներով, ինչպես նաև տեղադրել սոցիալական ցանցերում:

 

4.ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍՄԱԺՈՐ)

4.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերը ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, համազգային գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը:

 

5.ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

5.1 Պայմանագիրը կարող է դադարեցվել Կողմերի համաձայնությամբ:

5.2 Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած խնդիրները լուծվում են երկկողմանի բանակցությունների միջոցով կամ դատական կարգով՝ ՀՀ գործող օրենսդրության համաձայն:

6.Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները

Կ Ա Տ Ա Ր Ո Ղ՝

 

«Ֆրիենդ» ՍՊԸ

Հասցե՝ ք․ Երևան Մաշտոցի 33/2

ՀՎՀՀ՝  04229358

Բանկ` ԱԿԲԱ ՓԲԸ

հ/հ` 220393330638000

Էլ. փոստի հասցե՝ [email protected]

Բջջ՝ 099-374-363, 077-374-363, 055-374-363

Տնօրեն`

Պ Ա Տ Վ Ի Ր Ա Տ Ո Ւ՝     

 

Անձնագրի սերիան ու համարը՝  

Հասցե՝  

Էլ. փոստի հասցե՝  

Բջջային՝  

Անուն Ազգանուն՝                    

[an error occurred while processing the directive]